Թումանյան 25 հասցեում գտնվող շենքի գործով դատական նիստը հետաձգվեց

Ըստ հայցվորների՝ յուրաքանչյուր ոք իր գույքն անարգել օգտագործելու իրավունք ունի եւ Կառավարությունը իրավունք չունի տնօրինելու քաղաքացու սեփականությունը:
varchakan-dataran
Թումանյան 25 հասցեում գտնվող շենքի ճակատագիրը դեռ անորոշ է: 2015 թվականի փետրվարին Կառավարությունը որոշում էր ընդունել Երեւանի քաղաքապետին լիազորել` «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ միասին կազմակերպել վերոնշյալ շենքի իրացման գործընթացը: Հայցվոր կողմին ներկայացնող փաստաբան Արթուր Գրիգորյանի խոսքով, ըստ հասարակության եւ կարիքների համար սեփականության մասին օրենքի, Կառավարությանը թույլատրվում է քաղաքապետին նման գործընթաց լիազորել, սակայն հայցվոր կողմը կարծում է, որ այս քայլը հակասում է թե՛ Սահմանադրությանը, եւ թե՛ Մարդու իրավունքների միջազգային նորմերին:
Ըստ հայցվորների՝ յուրաքանչյուր ոք իր գույքն անարգել օգտագործելու իրավունք ունի եւ Կառավարությունը իրավունք չունի տնօրինելու քաղաքացու սեփականությունը: Այս գործով դատական նիստն այսօր հետաձգվել է. փաստաբան Արթուր Գրիգորյանը որոշակի ժամանակ է խնդրել, որպեսզի ուսումնասիրի այն փաստաթղթերը, որոնք Վարչական դատարանը դեռ ամիսներ առաջ էր Կառավարությունից եւ Քաղաքապետարանից պահանջել: Փաստաբանի խոսքով՝ նրանց տեղյակ չէին պահել փաստաթղթերի ձեռքբերման մասին:

*

*