Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Բաբայանը մեղադրվում է Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ
eduard-babayan-carukyan22 (1)

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին  հայտարարել է դատապաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ՝ «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նա քննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից եւ նշել, որ վնասվածքները ստացել է սայթաքելու հետեւանքով, իսկ սխալ ցուցմունք տվել է դեղերի ազդեցության տակ։

*

*