Հայաստանում վերջին 5 տարում թրաֆիքինգի դեպքով քրեական 41 գործ է հարուցվել

2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ դոլար:
trafiking

2004 թվականին ամբողջ աշխարհում թրաֆիքինգից ստացած տարեկան եկամուտը գնահատվել է 5-9 միլիարդ դոլար: ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում Հայաստանն արդեն 3-րդ տարին անընդմեջ համարվում է թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարող երկիր։  ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի  2.5 միլիոն մարդ 127 երկրից թրաֆիքինգի զոհ է դառնում: Թրաֆիքինգի կարող են ենթարկվել բոլորն` անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ դավանանքից, սակայն առավել հաճախ զոհ են դառնում կանայք եւ երեխաները: Բայց ապացուցել փաստը հնարավոր է լինում ոչ միշտ:

Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Թումասյանին աշխատանքային փորձը հուշում է. նման ցանկացած դեպք չէ, որ հնարավոր է որակել որպես երեխայի թրաֆիքինգ կամ շահագործում: Հաճախ բավարար ապացույցներ չեն լինում:

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում թրաֆիքինգի 41 քրեական գործ է հարուցվել: Դրանց մի մասը կարճվել է՝ հանցակազմի կամ այլ ապացույցների բացակայության պատճառով: Այդ գործերից 15-ի մեջ անչափահասների անուններ են:

Թրաֆիքինգի դեմ պետության հետ կողք-կողքի պայքարում են նաեւ հասարակական կազմակերպություններ: «Հույս եւ աջակցություն» կազմակերպությունն արդեն երկար տարիներ է այդ հարցով զբաղվում: Ստեղծել են ապաստան տուժածների համար, հոգեբանական ու սոցիալական աջակցություն են տրամադրում:

Թրաֆիքինգի զոհերի համար հասարակություն վերդառնալը բավական բարդ է: Հոգեբան Թամարա Հարությունյանը խոստովանում է, հոգեբանական երկար աշխատանք է հարկավոր, իսկ ովքեր չեն դիմում հոգեբանի, հաճախ այդպես էլ բնականոն կյանքի չեն վերադառնում: Ցավոք, հասարակության դիրքորոշումն էլ միանշանակ չէ, հատկապես՝ սեռական շահագործման ենթարկվածների դեպքում:

*

*