Հայտնաբերվել է 2 անձ՝ թմրանյութ պատրաստելիս

Նրանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են իրենց օգտագործման համար:
vostikanutyun

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք Մրգաշատ գյուղի դաշտերում թմրանյութ են պատրաստում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված գյուղի դաշտերում գտնվող քարե շինությունում բենզինի, յոդի և «Պերալգին» դեղատեսակից թմրանյութ պատրաստելու ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Գուրգեն Օ.-ն, 1985 թ. ծնված Հակոբ Թ.-ն և 1978 թ. ծնված Աշոտ Ա.-ն: Նրանք հայտնել են, որ թմրանյութը պատրաստել են իրենց օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները