Թմրանյութով լի փաթեթներ՝ «Սևան» ՔԿՀ տարածք մտած աղավնիների ոտքերին

Դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է...
tmranyut

Մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

*

*