ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ 2 քրեական գործ է հարուցվել

Ուսումնասիրվել են 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր:
tim-yntrutyunner

Դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են ՀՀ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների 52 դեպքի վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր:

Հարուցվել է 2 քրեական գործ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

50 հաղորդման և ահազանգի  հիման վրա նախապատրաստված նյութերով դրանցում նշված՝ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

*

*