ՏԻՄ ընտրություններում խախտումների երկու դեպքերով քրգործեր են հարուցվել

Նշված119 տեղեկատվությունից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
qnnchakan-komite

Հանրապետության համայնքներում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը քննարկվել են ոստիկանությունում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Տավուշի մարզերում ընտրությունների նախընտրական և քվեարկության օրն ու դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 119 տեղեկատվություն:
Նշված119 տեղեկատվությունից 116-ով նախապատրաստվում են նյութեր, 1 նյութով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 2 դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Ուսումնասիրությունները շարունակվում են:

*

*