Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կնոջ գործը կարճվել է

Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:
datavor

Վանաձորում կարճվել է Տիգրան Մարտիրոսյանի սպանության համար մեղադրվող նրա կնոջ՝ Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ քրեական գործը, դադարեցվել է քրեական հետապնդումը: Որոշումը նախօրեին կայացրել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին, կինը սպանել էր «Մակարով» տեսակի ատրճանակից: Երբ իրավապահները ժամանել էին դեպքի վայր, տունն ամբողջությամբ տակնուվրա էր եղած, ինչը փաստում էր դեպքին նախորդած թեժ վիճաբանության մասին:

Լիաննա Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության հատկանիշներով: Նախաքննությունը պարզել էր, որ Լիաննա Կիրակոսյանը հանցանքը գործելիս ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում է եղել. ամուսինը պարբերաբար բռնությունների էր ենթարկել կնոջը, դեպքի օրը եւս ծեծել է 2 անչափահաս երեխաների ներկայությամբ: Մեղադրյալը դիմում էր գրել դատախազին՝ խնդրելով հաշվի առնել նախկինում կրած տառապանքները: Քրեական հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի դատախազը հիմք է ընդունել, որ Լիաննա Կիրակոսյանը զղջացել է կատարվածի համար:

*

*