Երեւանում վճարահաշվարկային տերմինալ են թալանել

Ոչ պաշտոնական տեղեկություններով, տերմինալը պատկանում է «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին
bankomat (2)

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:05-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում վճարահաշվարկային տերմինալ են վնասել և գողություն են կատարել: Տեղեկատվությունը yerkirmedia.am կայքին հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Ոչ պաշտոնական տվյալներով, տերմինալը պատկանում է «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին:

Կատարվում է նախաքննություն:

*

*