Տավուշի մարզային վարչության նոր ոստիկանապետ է նշանակվել

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով
armen-gasparyan

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, որը մինչ այդ նույն վարչության պետի օպեր գծով տեղակալն էր»,- հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ նախկինում Տավուշի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, որը մայիսին վարչապետի առաջարկով նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։

*

*