Պետությունը չի ստացել ավելի քան 600 մլն դրամ․ մի շարք բացթողումներ են հայտնաբերվել

ԳՆ-ում ուսումնասիրություններ են սկսվել ՔԿ միջնորդագրի շուրջ.
qnnchakan komite

Մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման գործընթացում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հիշյալ ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերի ոչ արդյունավետ իրականացմանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ բացակայում են մի շարք նորմատիվային լուծումներ, որոնք կարող էին կանոնակարգել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրերը։ Արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետեւանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն։

Նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում հնարավոր խախտումներից խուսափելունպատակով՝ ՀԿԳ քննիչը միջնորդություն է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն։

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ։

Բացի այդ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելուՀայաստանի Հանրապետությունում 2007- 2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը:

*

*