Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ. Վանեցյան

Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել
taron-margaryan

«Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին:  Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ ուսումնասիրվող նյութի ծավալները շատ մեծ էին:

Խոսելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԱԱԾ կանչելու մասին՝ Վանեցյանն ասաց.

«Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի»:

ԱԱԾ պետն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել:

Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը անհրաժեշտ նյութերը փոխանցել է ԱԱԾ-ին:

«Դրանցով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,- հայտարարեց Վանեցյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները