Սյունիքում 2018թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրգործ — Երկիր Մեդիա

Սյունիքում 2018թ. 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրգործ

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:
dat

Սյունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի առաջին  կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։   Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցվել է 24 քրեական գործ, 2017 թվականի 1-ին կիսամյակի՝ 7-ի դիմաց:

2018 թվականի 1-ին կիսամյակում երեք գործ հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից, 20-ը՝ հետաքննության, իսկ 1-ը նախաքննության մարմինների կողմից: Նշված քրեական գործերով քննությունների լրիվության, բազմակողմանիության ապահովման նպատակով դատախազների կողմից տրվել է անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելուն ուղղված 9 ցուցում:

Նշված քրեական գործերով 16 անձի (մեկ դպրոցի տնօրենի, համայնքի մեկ ղեկավարի, բարձրագույն ուսումնական հաստատության 13 աշխատակցի, սոցիալական ծառայության 1 աշխատակցի), նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում և առաջադրվել մեղադրանքներ:

Երկու քրեական գործ չորս անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է  դատարան:

Նշված բնույթի հանցագործություններով դատարանում քննվել է երեք գործ` տասը անձի վերաբերյալ: Երկու անձ դատապարտվել է ազատազրկման,  յոթը` տուգանքի, իսկ մեկն արդարացվել է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, արձանագրվել են՝ կրթության, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության,  սոցիալական ապահովության ոլորտներում:

*

*