Սպիտակում ապօրինի ծառահատման դեպքի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
carahatum-dilijan

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 6-ին նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված ծառերից 8-ը սեպտեմբերի կեսերից մինչև սեպտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում ձեռքի սղոցով հատել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել 1983 թ. ծնված Կարեն Հ.-ն, իսկ մյուս 8-ը՝ հոկտեմբերի կեսերին նույն եղանակով հատել և իր տան բակ է տեղափոխել վերջինիս համագյուղացի 1991 թ. ծնված Սասուն Գ.-ն:  Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:

Հատված ծառերից պատրաստված փայտանյութը վերցվել է, նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

*

*