«Սպայկայի» տնօրենի կալանավորման միջնորդության քննությունն ավարտվել է

Դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի
spayka-davit-ghazaryan

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացել է «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՊԵԿ քննչական վարչության միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նիստը վարում էր դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դատարան ՊԵԿ քննչական վարչության քննիչը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Կարեն Սարդարյանն ասաց, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ապրիլի 8-ին, ժամը 10:00-ին:

Կալանքի միջնորդության քննության ժամանակ դատարանի շենքի դիմաց «Սպայկա» ՍՊԸ-ի բազմաթիվ աշխատակիցներ բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ղազարյանին:

*

*