Սպառողներն իրենց իրավունքներն ավելի հաճախ են պաշտպանում, քան իրավապաշտպան կառույցները

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2001 թվականին, սակայն թղթի վրա է մնացել:
karen-chilingaryan

Սպառողներն ամենախոցելի խավն են: Տեսակետը «Սպառողների խորհրդատվության կենտրոն» կազմակրեպության նախագահ Կարեն Չիլինգարյանինն է:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2001 թվականին, սակայն, ըստ Չիլինգարյանի, թղթի վրա է մնացել: Կիրառման առումով դեռեւս շատ խնդիրներ կան:

Հաճախ օրենքը խախտվում է, երբ սպառողը գնված ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու կամ փոխանակելու փորձ է անում, բացառություն են այն ապրանքները, որոնք վերադարձի ենթակա չեն: Այսօր ավելի շատ սպառողներն են պաշտպանում իրենց իրավունքները, քան խնդրով զբաղվող համապատասխան կառույցները:

Ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, Չիլինգարյանի խոսքով, այն քաղաքակիրթ ձեւով չի կազմակերպվում, եթե անգամ արվում է օրենքի շրջանակում:

«Պետք է համակարգված մոտեցում լինի, ոլորտով զբաղվող կառույցներն աշխատեն միասին»,- ասել է Չիլինգարյանը:

*

*