Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել այսօր տեղի ունեցած սպանությունից

Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
vostikan

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել Վարդանանց փողոցում հունվարի 11-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հունվարի 11-ին 13:30-ի սահմաններում Երևանի Վարդանանց 28 շենքի բակում հայտնաբերվել է 1998թ-ին ծնված Վահե Մուրադյանի դին: Ըստ դատաբժշկի եզրակացության` երիտասարդը մահացել է սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Եվս մեկ երիտասարդ էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մանրամասները պարզելու և հանցագործությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

*

*