Հայտնաբերվել է 15-ամյա տղայի սպանության մեջ կասկածվող համադասարանցին

Ապրիլի 27-ին` ժամը 18.10-ին...
vostikanutyun-haytnaberum22 (2)

Ոստիկանները հայտնաբերել և Տաշիրի բաժին են ներկայացրել ապրիլի 27-ին 15-ամյա տղային դանակով սպանելու մեջ կասկածվող համադասարանցուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ապրիլի 27-ին` ժամը 18.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2004 թվականին ծնված մի երիտասարդ, որը բուժհաստատությունում մահացել է։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են հանցագործությունը։ Նախնական տվյալներով` տղային դանակահարել է նրա համադասարանցին, որը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Տաշիրի բաժին։ Դեպքի վայրում` Տաշիրի մարզադպրոցի հետնամասում, հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով` հանցագործության գործիքն է։

Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

*

*