Այնթապում 28-ամյա երիտասարդին սպանելու մեջ կասկածվում է գիշերային ակումբի տնօրենը (տեսանյութ)

Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել...

Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկել են ծավալուն հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում պարզել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ Սահակյանի և մոտակայքում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի տնօրենի միջև, հենց ակումբի դիմաց, վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում Սահակյանը գիշերային ակումբի տնօրեն՝ 34-ամյա Խաչատուր Արոյանին դանակով մի քանի անգամ հարվածել է։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

*

*