Մոսկվայում «Սիթիբանկը» գրաված գործարար Պետրոսյանի փաստաբանը բողոքարկել է նրա ձերբակալությունը երկարացնելը

Օգոստոսին գործարար Արամ Պետրոսյանը չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղի շենքում...
aram-petrosyan

Գործարար Արամ Պետրոսյանի պաշտպանությունը, որը պատանդներ էր վերցրել «Սիթիբանկի»՝ Բոլշոյա Նիկիտսկայա փողոցում գտնվող մոսկովյան մասնաճյուղում, բողոքարկել է նրա ձերբակալությունը մինչեւ փետրվարի 24-ը երկարացնելը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մեղադրյալի փաստաբան Ստանիսլավ Մալցեւը:

«Մենք բողոքարկել ենք Պետրոսյանի ձերբակալության ժամկետը մինչեւ փետրվարի 24-ը երկարացնելու որոշումը, բողոքագրում մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք բիզնեսմենին ազատ արձակել քննչական մեկուսարանից՝ նրան ենթարկելով տնային կալանքի»,- ասել է պաշտպանը:

Նախօրյակին Պետրոսյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ «Ահաբեկչություն» հոդվածով:

Օգոստոսին գործարար Արամ Պետրոսյանը չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող  մասնաճյուղի շենքում՝ սպառնալով այն պայթեցնել: Սակայն հետո բիզնեսմենը մեկ առ մեկ բաց է թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա ներկայացրել էր որպես ռումբ, պարզվել Էր, որ մուլյաժ է: Ինչպես Պետրոսյանը հայտարարել էր հարցաքննության ժամանակ, իր արարքով նա ցանկանում էր ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա: Փորձագետները նրան մեղսունակ են ճանաչել:

Ավելի վաղ քննիչներն արդեն Պետրոսյանին մեղադրանք Էին ներկայացրել «Առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ երկու եւ ավելի անձանց պատանդառություն» հոդվածով հանցագործություն կատարելու մեջ»:

*

*