Սիսիանում մեղր են գողացել ու րոպեներ անց բռնվել

Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Օգոստոսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սիսիանում մեղր են գողացել և սև գույնի մեքենայով հեռացել: Ոստիկանության Սիսիանի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն  արձագանքելով ահազանգին՝ Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել են մեքենան:

Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:

Գողացված մեղրի ապակե երկու տարաներից մեկը կոտրել է նրանց հետապնդած տուժողը, իսկ մյուս տարան կոտրվել է մեքենայի սրահում:

Նախապատրաստվում են նյութեր:

*

*