Սիսիանի ԵԿՄ բաժանմունքի փոխնախագահը զենք-զինամթերք է հանձնել

Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք:
zenq-zinamterq

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք:

Մեկ այլ դեպքով՝ N զորամասի նախկին սպա, ավագ լեյտենանտ Հ.Դ-ի հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, ռազմական ոստիկանություն է հանձնվել ԱԿ 74 տեսակի ինքնաձիգ, իր փամփուշտատուփերով և փամփուշտներով:

Հայտնաբերված զենքերի, զինամթերքների և զինվորական հանդերձանքների վերաբերյալ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

35887047_1788083011227299_4395252488849063936_n

35963771_1788083097893957_5357750618318438400_n

36038395_1788083174560616_138009514107469824_n

*

*