Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» եղբայրը

Վերոնշյալ հոդվածը վերաբերում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։
meliq-manukyan,-shhi-melo

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասել է նա։

Տեղեկացնենք, որ այդ հոդվածը վերաբերում է  արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտմանն օժանդակելուն։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամրջի երթևեկելի հատվածը և երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին։

Մի քաղաքացի,  չենթարկվելով իրավապահների պահանջին, «Ռենջ Ռովերը» հեռացրել էր դեպքի վայրից։ Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

*

*