Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը
panteon,-shirmaqar,-pxcum

Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51-ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպք էր  արձանագրվել: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն:

*

*