ՇՊՀ-ի ռեկտորի կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

...առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու:
shirak-hamalsaran-1 (1)

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության: Այս մասին հայտնել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,-  նշել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

*

*