Նոր մանրամասներ՝ «Շիկահող»-ում իրականացված ապօրինի ծառահատումների գործով

Արգելոցի տեսուչը կասկածվում է...
shikahox
Լուսանկարը՝ «Հետք»-ի

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից՝ ՀՀ ԲՆ «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքում 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր և ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.393.466 ՀՀ դրամ վնաս:

Հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ ապօրինի ծառահատումներն իրականացվել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Շիկահող» պետական արգելոցի տեսուչ Ա. Ն.-ի կողմից առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի պատճառով՝ իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Ա. Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

*

*