Շատին գյուղում զենքի գործադրմամբ վիճաբանություն է տեղի ունեցել. 6 անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում․․․
dzerbakalel

Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018 թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 4-րդ մասով։

6 անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

*

*