Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի առթիվ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժին է ներկայացել

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան․․․
griboyedov-ardzan-nerk

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ  վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

 

*

*