Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում

Հարցաքննությունն առնչվել է բանակի գործունեությանը:
Seyran-Ohanyan

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:

Չնայած հարցաքննության հրավիրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի հայտարարությանը` նախկին նախարարը պնդում է, որ ինքը նման ծանուցում չի ստացել:

«Ես իմ նախաձեռնությամբ երկուշաբթի օրը փոստից ճշտել եմ, որ նման փաստաթուղթ նամակով եղել է,  և այդ շրջանակներում ես եղել եմ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Հաշվի առնելով նախաքննական բոլոր ընթացակարգերը՝ տվել եմ իմ պարզաբանումները»,- ասել է նախարարը:

Օհանյանը,  նախաքննական ընթացակարգերից ելնելով, այլ մանրամասներ չի հաղորդել, միայն ասել է, որ հարցաքննությունն առնչվում էր բանակի գործունեությանը:

*

*