Սևանի դատարանի մոտ կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
sevan-krakocner

Սեւան քաղաքում կրակոցներ հնչեցրած անձը՝ Նորատուս գյուղի բնակիչ 39-ամյա Գուրգեն Հակոբյանը, հաջորդ օրը՝ հունիսի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին։ Դեպքից ժամեր հետո էլ Գուրգեն Հակոբյանի հայրը ոստիկանության Գավառի բաժին է ներկայացրել որսորդական հրացան, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։

*

*