Նախագահը դատավորներ է նշանակել

Նախագահի հրամանագրով նշանակվել են Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 5 դատավորներ։
dat

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 5 դատավորներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հուլիսի 4-ի ԱԽ-13-Ե-16, ԱԽ-13-Ե-17, ԱԽ-13-Ե-18, ԱԽ-13-Ե-19 և ԱԽ-13-Ե-20 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Աննա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Գրիգորի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

4. Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

5. Արման ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

*

*