ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Սերգեյ Կյուրեղյանը գլխի վնասվածք է ստացել

Պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրվեց Սերգեյ Կյուրեղյանը:
sasna-crer-dat

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 մեղադրյալների դատական նիստը: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ  ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը  դատարանի խուց տեղափոխվելիս գլխի վնասվածք է ստացել:

«Խնդրում եմ այդ հարցի պարզաբանման համար դատական նիստերի դահլիճ հրավիրել Սերգեյ Կյուրեղյանին»,- ասաց դատավորը և հավելեց, որ դեպքի առթիվ  կազմվել է արձանագրություն և ընթերցեց  այն:

«Հուլիսի 13-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում  ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը մեքենայից իջեցնելիս և իր համար նախատեսված խուց տեղափոխելիս գլուխը պատահաբար խփել է մուտքի ծածկի տակ ամրացված  երկաթյա ամրակին և ճակատային մասում վնասվածք ստացել: Արձանագրությունը կազմել է ուղեկցող գումարտակի  առաջին վաշտի հրամանատարը, ստորագրել է Սերգեյ  Կյուրեղյանը»,- եզրափակեց դատավորը:

Դատավոր Գաբրիելյանը հարցրեց Սերգեյ Կյուրեղյանից, թե ինչ է պատահել, վերջինս հաստատեց կազմված արձանագրությունը:

Դատավորը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ համապատասխան հետաքննիչ է հրավիրվել, կատարվում է հետաքննություն:

 

*

*