Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ

Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի...
serj-sargsyan

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: yerkirmedia.am-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում:

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Սարգսյանն ունի վկայի կարգավիճակ: Նա հաստատել է, որ Սարգսյանը հարցաքննվել է գործի շրջանակում:

Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվել է նույն գործի շրջանակում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է:

*

*