Հայտնաբերված փամփուշտներն ապօրինի պահած անձը Սեֆիլյանի գործի հետ առնչություն չունի

Փամփուշտների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական նոր գործ:
sefilyan-ombudsmen-ayc

Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել հուլիսի 1-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերված 488 հատ փամփուշտի վերաբերյալ նյութերով հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և առանձացնել առանձին վարույթում։ Կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է.

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 2016 թվականի հուլիսի 1-ին  կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր։ Բացի այդ, հայտնաբերվել և առգրավվել են 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ և 9 հատ 5.6մմ տրամաչափի փամփուշտներ:

Նախնական քննության տվյալներով՝ հայտնաբերված փամփուշտներն ապօրինի պահած անձը՝ Թ.Մանուկյանը,  առնչություն չունի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և  պահելու հետ, ուստիև՝ հայտնաբերված փամփուշտների մասով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և անջատվել առանձին վարույթ։ Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Վերոնշյալ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և  պահելու գործն առնչվում է Ժիրայր Սեֆիլյանին։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեիդեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժինը տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննությանգլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ.հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀքրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, և հավելել. «Հաշվիառնելով հանրության հետաքրքրությունը և համակողմանի ու անաչառքննության կապակցությամբ հասարակության մեջ ձևավորվածակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարարապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբանձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը,փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցելքրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ,որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք ևռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբերվայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանիդեպքում օգտագործել դրանք»։

Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվելհամապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրանհայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելուուղղությամբ։

*

*