Դատարանը հետաձգեց Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկումը

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ընդգծեց, որ միջնորդությանը չի առարկում
sefilyan-dat2 (1)

Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Տիգրան Եգորյանը նշեց, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ և «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը անձնական երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ընդգծեց, որ միջնորդությանը չի առարկում` հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորությունները: Դատարանը տեղում խորհրդակցեց և որոշում կայացրեց հետաձգել միջնորդության քննարկումը` խորհրդակցական սենյակում քննարկելու համար:

Իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդություններով հանդես եկան նաև Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի, Գևորգ Սաֆարյանի և Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանները: Նշված միջնորդություններին ևս մեղադրող կողմը չառարկեց` հաշվի առնելով «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորների երաշխավորությունները: Դատարանը որոշեց այդ միջնորդությունների քննարկումը ևս հետաձգել:

Խափանման միջոցի միջնորդության քննարկումը հնարավոր է Վերաքննիչ բողոքի քննարկումից հետո միայն:

*

*