Ձերբակալվել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ
kalanq-dzerbakalutyun-dzernashxta1 (1)

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահը ձերբակալվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Սեքյուրիթի Դրիմ»-ի գլխավոր հաշվապահը ձերբակալվել է, նույն գործի շրջանակում հարուցված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքի առթիվ ձերբակալվել են նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը և «Էլիպս» ընկերության հաշվապահը:

*

*