«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկ գործողություններ են իրականացվում

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ:
aragachap

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններ են իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այլ մանրամասներ կհայտնենք մի փոքր ուշ», -ասաց Ահարոնյանը:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ:

Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ են իրականացրել նաեւ «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունում:

 

*

*