ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունների դադարեցման դիմումը չի ընդունել ժամկետի խախտման հիմնավորմամբ

ՍԴ-ն այսօր հրապարակել է այդ որոշման հիմնավորումները։
hrauyr-tovmasyan-aj

Սահմանադրական դատարանը, որ վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը քննության առնելու մասին Ազգային ժողովից ուղարկված դիմումը, այսօր հրապարակել է նաև այդ որոշման հիմնավորումները։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ»,- ասվում է ՍԴ ներկայացրած փաստաթղթում։

Ինչ վերաբերում է բովանդակային մասին, այստեղ նույնպես Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարել Ազգային ժողովի դիմումը։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի վերը նշված պնդումը (դիմումի 6.7-րդ կետ) պետք է հաստատված լիներ, նախևառաջ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով ընդունված՝ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, ինչը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պարագայում առկա չէ»,- մասնավորապես ասվում է փաստաթղթում:

*

*