ՍԴ-ն հերքում է հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին տեղեկությունը

Նախագահի դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում
sd-shenq

Սահմանադրական դատարանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա  հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սահամնադրական դատարանից:

Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան  և գտնվում է  նախնական ուսումնասիրության փուլում:

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով։

*

*