ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել
azgayin-joghov

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին: Հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  1-ին մասի եւ  213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները