ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը — Երկիր Մեդիա

ՍԴ անդամի թափուր տեղի համար ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը

Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
sd-shenq

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- ասված է Արա Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ:

*

*