ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Շուրջ 2 տարի Մ. Աթոյանի գտնվում էր կալանքի տակ
sasna-crer-dat

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մանվել Աթոյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը և գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանը:

«Սասնա ծռերի գործով իմ պաշտպանյալ Մանվել Աթոյանի նկատմամբ դատարանը իմ միջնորդությունը բավարարեց՝ կիրառելով գրավ։ Շուրջ 2 տարի Մ. Աթոյանի գտնվում էր կալանքի տակ»,- ասել է Ղարագյոզյանը:

Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոց, 158 հասցեում տեղակայված, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, ոստիկաններ պատանդ վերցրած ու պահող կազմակերպված խմբին՝ վերջինիս կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելով ու պահելով, խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

*

*