Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու միջնորդությունը

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ին
smbat-barsexyan,-ppc

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստը:

Պաշտպանները միջնորդություններ ներկայացրին Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը որոշում կայացրեց՝ մերժել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հետաձգեց դատական նիստը, հաջորդ դատական նիստին իրեղեն ապացույցները դատարան բերելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ին:

Գործով ամբաստանյալ` «Սասնա ծռեր» խմբի 10 անդամներից կալանքի տակ են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

*

*