«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ամենայն հավանականությամբ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Յուրի Տեփանոսյանի սպանության համար:
smbat-barseghyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է:Պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքներից բացի, վերջինիս քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով՝ այն է սպանություն, զուգորդված մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ հեշտացնելու նպատակով:

Ամենայն հավանականությամբ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Ոստիկանությունն ավել վաղ հաղորդել էր, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, ավելին, լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը:

*

*