Կկայանա «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական դռնբաց նիստ։
Sasna_crer
Լուսանկարը՝ Photolure-ի

Հունիսի 21-ին, ժամը 11:00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում տեղի կունենա Սասնա ծռեր խմբավորման 12 անդամների (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի,Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի) և նրանց օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործով դատական դռնբաց նիստ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախորդ նիստը հետաձգվեց դահլիճում աղմուկի պատճառով:

 

*

*