ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց

Դատարանի դահլիճում աղմուկը չէր դադարում...
Arayik-khandoyan
Լուսանկարը՝ Photolure-ի

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի  նախագահությամբ դեռևս չմեկնարկած՝ հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների առաջին դատական նիստը: Դատարանի դահլիճում աղմուկը չէր դադարում և դատավորը ստիպված եղավ հետաձգել նիստը: Հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին, ժամը 12-ին:

14 մեղադրյալների մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը՝ այստեղ:

*

*