18:16 - 25.06.2018
1527 Դիտում
Այսօր Սայաթ-Նովա փողոցից՝ «Անի» հյուրանոցից դուրս գալիս, ԱԱԾ-ն բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին: Բերման ենթարկվելիս նա ԱԱԾ աշխատակիցներին ասել է, որ իրեն վատ է զգում, սակայն դա չի խանգարել իրավապահներին։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկատվությունը եւ նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել անօրինական զենք կրելու կասկածանքով: