«ՍԱՍ» սուպերմարկետի դեպքով քրգործ չի հարուցված ապացույցների անբավարար լինելու պատճառով. գլխավոր դատախազ

«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հանդիպման...
arthur-davtyan

«ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների հանդիպման հայտնի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ապացույցները բավարար չեն եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Եթե գործը դատարան չի գնացել, անձը դատի չի տրվել, դա նշանակում է, որ ապացույցները բավարար չեն եղել, ուրիշ որևէ պատճառ այստեղ չի եղել»,- ընդգծեց գլխավոր դատախազը:

Նա շեշտեց, որ հանդիպման ձայնագրությունները կարևոր փաստական տվյալներ են, սակայն ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված՝ ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել:

«Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի եղել, պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել: Այդ քրեական գործը հարուցվել էր ընտրակաշառք տալու միջոցով համապատասխան անձանց ընտրական իրավունքի սահմանափակման կամ խոչընդոտման փաստով: Այդ քրեական գործով դրա վերաբերյալ տվյալներ չեն պարունակել: Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում»,- ամփոփեց Արթուր Դավթյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները