«ՍԱՍ» գրուպի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

Ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
hqc

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 2017թ. ապրիլի 14-ին հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ  ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

*

*