Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

...վերացնելու համար Սանասարյանի վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը
dataxazutyun

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ նախաքննական մարմնի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Մեղադրանքի հետ համաձայն չենք, պարոն Սանասարյանն անմեղ է: Նրան ուղղված մեղադրանքը հիմքեր չունի: Մենք մեր իրավունքները պաշտպանելու համար իրավական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք:  Հավատում ենք, որ մեր իրավական համակարգում հնարավոր է հասնել արդարության»,-ասաց Արսեն Սարդարյանը:

*

*